Բայց Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն, ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր. Ալեքսանյան


Բայց Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն, ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր. Ալեքսանյան
Հոկտեմբեր 21 13:08 2025

Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր, ի՞նչն են փռել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարիներին, երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ են մեղադրվում այս կամ այն կոռուպցիոն գործարքի համար, ինչո՞ւ նրանց էլ ասֆալտին չեն փռում  և նման ձևով չեն ձերբակալում, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում էր։

Իսկ թե ինչո՞ւ չեն հրավիրել Ղուկասյանին և նախընտրել են բռնությամբ շոու իրականացնել՝ Ալեքսանյանը պատասխանեց.«Ղուկասյանի տեղը ձեզ վա՞տ եք զգում, մարդն ուրախ գնում էր, ի՞նչ է․ բռնությո՞ւն է տեղի ունեցել»։

Ալեքսանյանը նշեց՝ գուցե, նման կերպ են վարվել, քանի որ քննչական գործողությունների համար անսպասելիության էֆեկտ պետք է օգտագործեին։