Այսօր նշանավորվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր դարաշրջանի սկիզբը, Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի զգալի մակարդակ։
«Եվ, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և բացում է զարգացման մեծ հեռանկարներ, այդ թվում՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում»,- նշել է Ալիևը։