Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով


Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով
Հոկտեմբեր 21 11:33 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։

Գիտե՞ք՝ Արցախի անկումը երբ սկսվեց․ 

Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։

Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում էր, իսկ Ստեփանակերտում ծափերով Նիկոլ էին դիմավորում։

Երբ Նիկոլն ասաց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն՝ Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ Արցախը հանձնողի շտաբ։

Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։

Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։

Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։

Երբ Նիկոլը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում, Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց «վեցնոցներն» արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։

Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասաց, որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի՝ Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։

Երբ Նիկոլը դիտորդ էր, երբ Արցախում բռնագաղթ էր։

Երբ «Արցախը վերջինը լքող» Բաբայան Սամոն, միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։

Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը Նիկոլից դնել ընդամենը 10 օր էլ չպաշտոնավարած Արցախի նախագահ Շահրամանյանի վրա։

Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Նիկոլին։

Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու նրա հաճախորդներ։
Ու այդ պիտակը չի մաքրվելու երբեք»։