Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այդ մասին մեզ հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ այն մակագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջնիս հայտնի է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով։
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետին ձերբակալել ու տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք պահանջելու մեջ։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։