Նիկոլ Փաշինյանի փչած փուչիկը պայթում է, այդ փուչիկը կոչվում էր ժողովրդավարություն, տեսանյութում ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր էր գործադրում այդ փուչիկն օդապարիկի չափ փչելու համար.«Սակայն, ամեն տարի, հատկապես վերջին ամիսներին, օրերին քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են։ Հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Նիկոլը վաճառում է Արևմուտքին։ Իսկ Արևմուտքը մեծ հաճույքով գնում է՝ աչք փակելով Հայաստանում տեղի ունեցող խայտառակ գործընթացների վրա։
Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին։ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ավտորիտար երկրներից մեկը։ Սրբազանների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները, այսօր Գյումրիում տեղի ունեցող խայտառակ գործողությունները քարը քարին չեն թողնում՝ նիկոլական ժողովրդավարական փուչիկից»։
Մանրամասները՝ տեսանյութում։