«Ամեն ինչ նորմալ կլինի». Վարդան Ղուկասյանը դուրս է գալիս Գյումրու քաղաքապետարանի շենքից (տեսանյութ)


«Ամեն ինչ նորմալ կլինի». Վարդան Ղուկասյանը դուրս է գալիս Գյումրու քաղաքապետարանի շենքից (տեսանյութ)
Հոկտեմբեր 20 13:27 2025

 

Ամեն ինչ նորմալ կլինի, ոչ մի բան չենք արել, գնում ենք, թող նայեն` ինչ ուզում է լինի, խնդիր չունենք, օրենքի տառը պաշտպանում ենք։ Այս մասին հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ աշխատասենյակից դուրս գալուց հետո քաղաքացիներին դիմելիս։

Վարդան Ղուկասյանն այժմ դուրս է գալիս քաղաքապետարանի շենքից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ Գյումրու համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ 
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի և Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։