Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ գյումրեցիներին


Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ գյումրեցիներին
Հոկտեմբեր 20 12:31 2025

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը․

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։

Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»: