«Պետք է դիմել խաղաղ անհնազանդության միջոցների»,- հաջակցություն ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը՝ նշելով, թե ինչ պետք է անի սովորական քաղաքացին, երբ գործի ինքնուրույն՝ իրեն արժանապատիվ պահելով, ինչպես արել են Կարեն Կարապետյանը և Սրբազանները։
«Դրանցից մեկն այսօրվա հանրահավաքն է։ Ցանկացած դիմադրության միջոց, որը չի խախտում օրենքը, բայց թույլ է տալիս ցույց տալ անհամաձայնություն, կարճ ասած՝ դիմադրություն»,-ասաց Միքայելյանը և հավելեց՝ եթե իրենց գործողություններն ազդեցիկ չլինեին, այսօր հրապարակում այսքան ոստիկան չէր լինի, և ֆեյսբուքյան մեկ հրապարկման համար ոչ ոք չէր ձերբակալվի։
«Ձերբակալվածների տեղում ավելի ու ավելի շատ մարդ պետք է կանգնի՝ բարձր պահելով դիմադրության դրոշը։ Չհանձնվել, սա է իմ ձևը, սա է մեր շարժման ձևը»,-ասաց նա։