Հասանք Հռոմ․ վարչապետ


Հասանք Հռոմ․ վարչապետ
Հոկտեմբեր 18 23:39 2025

«Հասանք Հռոմ»,-այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում: Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
 
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: