Պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի. Նարեկ Կարապետյան


Պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի. Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 18 23:05 2025

Ազատության հրապարակում «Մեր ձևով» շարժման հանրահավաքը սկսվեց Տերունական աղոթքով։ Հովնան սրբազանը օրհնեց բոլորին։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու  դեմ իշխանության ուղղված քայլերին՝ ասաց. «Պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի, պատկերացնում եք՝ նրանք ուզում են եկեղեցին սարքել  հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է։ Դա նրանց մոտ չի հաջողվի»։

Նա համեմատության համար նշեց, թե այս տարիների ընթացքում ինչպես են թուլացրել բանակը. «Մեր այսօրվա բանակի՞ց է Ադրբեջանն ավելի շատ վախենում, թե յոթ տարի առաջվա»։ Հրապարակում հավաքվածները միաբերան գոռացին՝ 7 տարի առաջվա։

Ն. Կարապետյանն ընդգծեց. «Մեր եկեղեցին անպաշտպան չէ, մեր եկեղեցու պաշտապանները տասնյակ հազար մարդիկ են»։

Նա նշեց, որ իրենց պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական. «Մենք հետևողական գնալու ենք առաջ, ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական մենք  կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այնքան հետևողական ցույց կտանք մեր միասնականությունը»։