«Հայաստանում այլևս դժվար է զարմացնել որևէ մեկին. Հայաստանում «կալանք»-ն ամենից հաճախ լսվող բառերից է։ Կալանավորում են խոսքերի, մտքերի և նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։ Մենք բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք»,- ընդգծում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը այս իրավիճակից ելք է համարում պայքարը․
«Իմ երազանքն է, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ։ Եվ սա անելու ենք մե՛ր ձևով։ Անարդարության այս ճանապարհը լուծման մեկ ճիշտ ճանապարհ ունի, և դա պայքարն է»։