«Հայրենիք» կուսակցությունը առաջադրվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին, քվեարկությունը կայանալու է նոյեմբերի 16-ին։ «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վստահ է՝ Վաղարշապատում հաղթելու է հայը, հաղթելու է Հայրենիքը, հաղթելու է մեր սուրբ եկեղեցին։
«Վաղարշապատում հաղթելու է Հայաստանը:
Վաղարշապատում հաղթելու է հայը:
Վաղարշապատում հաղթելու է Հայ առաքելական սուրբ եկեղեցին:
Վաղարշապատում հաղթելու է Հայրենիքը:
Հավերժության խորհուրդը՝ բոլորիս ուղեկից ...»,- իր հրապարակման մեջ նշել է Արթուր Վանեցյանը։