Այսօր սկսում ենք մեր պատմության երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Այսօր սկսում ենք մեր պատմության երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 18 18:14 2025

«Ազատության հրապարակում սկզիբ են առել մեր պատմության կարևոր շարժումները՝ Ղարաբաղյան շարժում, ապա՝ Անկախության շարժում։ 

 Այսօր մենք՝ «Մեր ձևով» շարժման անդամները և կամավորները, սկսում ենք երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը»,-  հաջակցություն ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը նշեց՝ «Մեր ձևով» շարժումը քայլեր է առաջարկում՝ «ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնել ընդդիմություն»։

«Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք, աշխատենք և գնանք ընտրությունների։ Արդար ընտրություններով հայ ժողովուրդը հնարավորություն ունի հեռացնել այս խմբակին»,-ասաց նա և հավելեց՝  այս հրապարակն է որոշելու՝ իր շնորհիվ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։

Իշխանափոխությունից հետո, ըստ Կարապետյանի, պետք է ամեն ինչ անեն, որ աղքատությունը վերացնեն։

Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ եկեղեցու դեմ արշավը ևս ՔՊ-ի մոտ չի հաջողվելու։

«Մեր եկեղեցին անպաշտպան չէ։  Մեր պայքարը լինելու է  խաղաղ, բայց հետևողական․ ինչքան հետևողական պայքարեն եկեղեցու դեմ, այնքան հետևողական կպաշտպանենք եկեղեցուն»,- ընդգծեց Կարապետյանը։