«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուկյան իր էջում գրում է․
«Կաթողիկոսին փոխելու 3 տարբերակ կա.
Կաթողիկոսը հրաժարական է տալիս։
Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել նրան՝ բացառապես դավանական շեղումների դեպքում։
Կաթողիկոսը մահանում է։
Այլ տարբերակներ պարզապես գոյություն չունեն։
Իշխանություններն իբր ցանկանալով փոխել Կաթողիկոսին, հենց սկզբից մտել են մի պրոցեսի մեջ, որի բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի և իրենք դա շատ լավ են հասկանում։
Հետևաբար ո՞րն է այս արշավի նպատակը.
Ակնհայտ է, որ իրական թիրախը Կաթողիկոսի անձը չէ, այլ՝ Եկեղեցին։ Փորձում են ամեն կերպ վարկաբեկել և էժանացնել Հայոց Եկեղեցու դերը մեր պետության և ազգի կյանքում։
Բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում Կաթողիկոսի անձը, կամ որոշ այլ եկեղեցակաների, պետք է հասկանան, որ սա անձերի դեմ չի արվում, այլ՝ ինստիտուտի։
Եթե թիրախը կոնկրետ անձեր լինեին, ապա նրանք կգործեին լրիվ այլ մարտավարությամբ՝ չհարվածելով Եկեղեցու հեղինակությանը»։