Դեռևս ծախու լրագրող եղած ժամանակներից Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը. Մամիջանյան (Տեսանյութ)


Դեռևս ծախու լրագրող եղած ժամանակներից Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը. Մամիջանյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 19 15:11 2025

Այս իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն համաշխարհային մասշտաբի պատմության մեջ, որպեսզի կարողանան փակել Արցախի հարցը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այսօր ամոթալին այն է, որ այլ երկրները՝ Շվեյցարիայի խորհրդարանը, Կանադայի պաշտոնական արձագանքը վաշինգտոնյան  բանակցություններին արձանագրում են, որ արցախյան հարցը փակված չէ և չի կարող լինել, իսկ այս իշխանությունները դրանից վախենում են.

«Եվ Փաշինյանի հոխորտանքները՝ եթե ժողովրդին դուր չեն գալիս իշխանության քայլերը, կարող է հեռացնել, ես կարծում եմ, որ դրան մեր ժողովուրդը պետք է պատասխան տա։ Դրա համար մենք փորձում ենք գտնել պրակտիկ կիրառական ուղիներ, որպեսզի հնարավորություն տանք մեզ՝ հայրենասերներիս,  բարձրաձայնել հարցը և Հայաստանում վերջապես իրականացնել իշխանափոխություն»։

 Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար եղել է ատելի հարց.«Դեռևս ծախու լրագրող եղած ժամանակներից նա ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը։ Իր համար, գուցե, Արցախը թոկ է, բայց Արցախի հարցը, նրա գոյությունն ապահովում էր Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը»։