Դատավորները հրաժարվում են Վեհափառ Հայրապետի գործից, որովհետև հասկանում են՝ սա խնդրահարույց գործ է. Արա Զոհրաբյան


Դատավորները հրաժարվում են Վեհափառ Հայրապետի գործից, որովհետև հասկանում են՝ սա խնդրահարույց գործ է. Արա Զոհրաբյան
Օգոստոս 28 18:29 2026

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել, լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։

Զոհրաբյանը չի բացառում, որ այս գործը կարող է մակագրվել իշխանության «սրտի դատավորներ» Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին ու այլոց։

Հիշեցնենք՝  դատավոր Սերժ Ռուշանյանն այսօր որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։