Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա այցելել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան, հանդիպել է ուսուցիչների հետ Գիտելիքների օրվան ընդառաջ։ Պուտինը հայտարարել է, որ ուսուցչի մասնագիտության հեղինակությունը Ռուսաստանում ներկայումս բարձրանում է։
«Ուսուցչի մասնագիտության նկատմամբ ուշադրությունը մեծանում է, ինչպես նաև դրա հեղինակությունը։ Դուք գիտեք, որ այս տարվա հուլիսին ես հրամանագիր եմ ստորագրել ուսուցչի կարգավիճակի մասին», - ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ուսուցչական մասնագիտության հեղինակության աճը վկայում է թափուր աշխատատեղերի համար դիմորդների թվի աճը և ուսուցչական ծրագրեր ընդունվելու համար միասնական պետական քննությունների միավորների աճը։










