Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատմանը. Մեհդի Սոբհանի


Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատմանը. Մեհդի Սոբհանի
Սեպտեմբեր 18 21:32 2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։

Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած հետևողական ջանքերի համար, որոնք նպաստել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։

Իրանի Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր երախտագիտությունն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Հանրապետության նախագահի և Հայաստանի ղեկավարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ, որի համատեքստում դեսպանը շեշտել է, որ Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։