Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (Տեսանյութ)


Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (Տեսանյութ)
Սեպտեմբեր 17 22:57 2025

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։

«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,- գրել է Սարգիս Ստեփանյանը՝ սոցցանցի իր էջում։