Ռուսաստանը իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը․ Արարատ Միրզոյան


Ռուսաստանը իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը․ Արարատ Միրզոյան
Օգոստոս 31 23:12 2026

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը, հայտարարել է Արարատ Միրզոյանը:

 

«Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք և չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում, հետևաբար պետք չէ արհեստական թեմաներ:

 

 

Ես չեմ ուզում թաքցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել, մենք դա տեսնում ենք մեդիայում, պաշտոնյաների հայտարարություններում և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում, օրինակ մեր գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի մեր արատահանման սահմանափակումների մասով, ես կարող եմ ասել, որ սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք։

 

Մենք կարծում ենք որ մեր ռուսաստանցի գործընկերները ավելի հարգանքով պետք է վերաբերեն մեր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին։

 

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք բոլոր իրավունքները և պարտավորությունները, ՀՀ-ն իր բոլոր պարտականությունները անթերի կատարել է։

 

Մենք չենք ուզում ավելի թեժացնել իրավիճակը, մենք ոնց հավատում էինք, որ ՀՀ-ն ու Ռուսաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, այնպես էլ համարում ենք որ ապագայում էլ այդպես պետք է լինի»,-նշել է նա։