Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին


Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Սեպտեմբեր 1 00:08 2026

ԹՐԻՓՓ-ի շրջանակում ևս 2 փաստաթուղթ կա, որ առաջիկայում կվերջնականացնենք, որոնցից մեկը ընկերության հիմնադրման փաստաթուղթն է, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

«Զուգահեռաբար տեղի են ունենում գետնի վրա մասնագիտական ուսումնասիրման աշխատանքները։ Ենթադրելի ժամանակացույցից առաջանցիկ տեմպերով ամեն ինչ ընթանում է։ Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանն արդեն մենք պետք է շինարարությունը տեսնենք»,- ասել է Միրզոյանը։

 

Նա նաև նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը իրատեսական են համարում, որ էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրաէներգիայի տրանզիտի հարցը կարող է առաջ անցնել երկաթուղու կառուցումից։