«Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը դառնում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը»,-այս մասին նշված է եղել Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների վերաբերյալ համաժողովի մասնակիցներին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեձում։
«Միևնույն ժամանակ, ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները միավորող կարևոր տրանսպորտային կապի դեր։ Ես կարծում եմ, որ այս բոլոր հաղորդակցության ուղիները կնպաստեն Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողով անդամների միջև համագործակցության զարգացմանը», - ասվում է Ալիևի ուղերձում։