Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ Մամիջանյան


Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ Մամիջանյան
Սեպտեմբեր 9 12:56 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հրապարակած «պողպատե մանդատ»-ով լուսանկարին ու դիտարկմանը, թե դրանով փորձում է սպառնալ ընդդիմությանը։

«Գլուխը պատին է տալիս, սպառնում է ընդդիմությանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Մամիջանյանը հիշեցրեց՝ դեռ ամիսներ առաջ էր ասել, որ Փաշինյանը վերցնելու է ստորագրած թուղթն ու մուրճը, ընկնելու է գյուղեգյուղ ու խաբի ժողովրդին։

 

«Յոթ տարվա ընթացքում, զարմանալիորեն, ես սկսել եմ կանխատեսել Փաշինյանի գործողությունները»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։