Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա. ՀՀ ԱԳՆ
Սեպտեմբեր 9 12:39 2025

Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

 

«Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- նշել է նա: