Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք. Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին


Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք. Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին
Սեպտեմբեր 9 10:41 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել: Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում:

Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք, թե՞ դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ եք», որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»:

Ընդհանրապես, նկատե՞լ եք, որ դուք հաջողությամբ ու մեծ արագությամբ պղծում եք ցանկացած գաղափար, որի հետ փորձում եք ասոցացվել»: