Արմեն Գրիգորյանը և Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը


Արմեն Գրիգորյանը և Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը
Սեպտեմբեր 8 20:58 2025

Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանը և Մարեկ Էշտոկն ընդգծել են Հայաստան-Սլովակիա ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդլայնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սլովակիա գործընկերության խորացման ուղղությամբ՝ նախանշելով հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ԱԽ քարտուղարը Պետքարտուղարի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները: