Շատ դժվար է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո վերականգնվելը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, Իռլանդիայի դեմ խաղից առաջ լրագրողներին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը
«Իռլանդիան և Պորտուգալիան տարբեր թիմեր են թե՛ իրենց ոճով, թե՛ իրենց մակարդակով, բայց ասեմ, որ Իռլանդիան ուժեղ թիմ է, սակայն այդ թիմին հաղթելը իրատեսական է»,- նշեց նա։
Մելիքյանն ասաց, որ ունեն խաղային ծրագիր։
«Կաշխատի՞ մեր ծրագիրը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը»,- հավելեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։
Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին: