Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի, բայց մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար. Եղիշե Մելիքյան


Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի, բայց մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար. Եղիշե Մելիքյան
Սեպտեմբեր 5 15:02 2025

Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի: Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Պորտուգալիայի հավաքականը լավագույն թիմերից մեկն է Եվրոպայում, և այս թիմի հետ արդյունքի հասնելը շատ դժվար է։ Բայց դե մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար, ու կփորձենք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը։ Յուրաքանչյուր խաղի համար ես իմ խաղային պլանն ունեմ, կօգնի, թե ոչ դա մեզ Պորտուգալիայի հետ խաղում, ցույց կտա հանդիպումը։ Պատրաստվել ենք, վերլուծել ենք, մի խոսքով` որոշակի խնդիրներ կարող ենք առաջացնել մրցակցի համար», - նշել  է նա:

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը վաղն է` սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։