Գելափի օգոստոսի հարցման արդյունքներով՝ Տաշիր Գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանության գործելաոճը հանրության մեծամասնության համար բացասաբար է ընկալվում։
Հարցման մասնակիցների 48%–ը այն լիովին բացասական է համարում, իսկ 16.4%–ը՝ ավելի շուտ բացասական։ Ընդամենը 12.6%–ը աջակցում է այս քայլին, իսկ 5.9%–ը այն «ավելի շուտ դրական» է համարում։