ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը տեղյակ չէ, թե 2026 թվականի բյուջեով արդյոք նվազելու է ՊՆ-ին հատկացվելիք գումարը։
«Ես վստահեցնում եմ, որ ՊՆ-ն այն նույն տրամաբանությամբ, որ աշխատել է 2024-ին ու 2025-ին, աշխատելու է նաև 2026-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջի 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։
«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը։