ՀՀԿ-ն լքած Մեծամորի համայնքապետը կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում կնշանակվի Արմավիրի մարզպետ


ՀՀԿ-ն լքած Մեծամորի համայնքապետը կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում կնշանակվի Արմավիրի մարզպետ
Սեպտեմբեր 3 23:18 2025

Կառավարության սեպտեմբերի 4-ի հերթական նիստի օրակարգ է ներառված Արմավիրի Մարզպետի նշանակման նախագիծը, որում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»:

Հիշեցնենք, որ Վահրամ Խաչատրյանը նախկին ՀՀԿ-ական է, որը 2018 թվականին միացավ ՔՊ-ին;

Ներկայում նա Մեծամորի համայնքապետն է։