Այսօր «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը պատվոգրեր հանձնեց նախաձեռնության՝ քաղաքացիների աջակցման կենտրոնների ղեկավարներին։
«Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի շրջանակներում նրանք ջանք և եռանդ չեն խնայել, օր ու գիշեր պատասխանել են թեժ գծի միջոցով մեզ դիմող հազարավոր քաղաքացիների հարցերին, տրամադրել տեղեկատվություն ու աջակցություն, լսել և արձանագրել նրանց ահազանգերը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը շարունակում է «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան, որի վերջնանպատակն է՝ այս անհեթեթ և քաղաքացիների գրպանին ուղղված օրենքի լիարժեք չեղարկումը։
Լրացուցիչ հարցերի, ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդատվական հեռախոսահամարներով՝
Համապետական և Երևան
011 65 96 96
043 09 00 07
043 00 30 60
098 11 83 21
Գյումրի
098 08 85 58