Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը. ՀՖՖ


Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը. ՀՖՖ
Սեպտեմբեր 3 15:39 2025

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին, հայտնում են ՀՖՖ-ից։

«Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:

Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ»,-նշված է հաղորդագրության մեջ։