Արցախի վերադարձը մեր ժողովրդի պատվի խնդիրն է․ Նժդեհ Իսկանդարյան (Տեսանյութ)


Արցախի վերադարձը մեր ժողովրդի պատվի խնդիրն է․ Նժդեհ Իսկանդարյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 2 19:55 2025

Ազատության հրապարակում մեկնարկել է Միասնության հանրահավաքը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության օրվան։

«Վերադարձ» խորագիրը կրող հանրահավաքի մեկնարկին ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ շեշտելով՝ ինչպես մենք ենք այսօր կարոտում Արցախին, այնպես էլ Արցախն է կարոտում մեզ։

Նժդեհ Իսկանդարյանը կոչ արեց վառ պահել հայրենի հող վերադարձի հույսը, չհուսահատվել, արժանի լինել հայի անվանը, արյանը, կոչումին։

«Արցախի վերադարձը մի ողջ ժողովրդի պատվի խնդիր է։ Զինվենք հավատով, խոհեմությամբ, լինենք միասնական, այս փորձությունը ևս հաղթահարենք։ Թող Արցախի օրհներգն ու դրոշը հարատևեն, թող Արցախը նորից վերածնվի՝ ազատ ու անկախ»,- ասաց նա։