Արցախ վերադարձի հնարավորությունը և անկախության ճանաչումը հիմա առավել քան երբևէ մեծ է. Տիրան Խաչատրյան


Արցախ վերադարձի հնարավորությունը և անկախության ճանաչումը հիմա առավել քան երբևէ մեծ է. Տիրան Խաչատրյան
Սեպտեմբեր 2 19:24 2025

Արցախ հետ վերադարձի հավանակությունը հիմա մեծ է առավել, քան երբևէ, քանի որ այն ցեղասպան քաղաքականությունը, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ դիվանագիտական ճանապարհով բավական հեշտ լուծում կարող է ստանալ։ Այս մասին Ազատության հրապարակում Արցախի անկախությանը նվիրված Միասնության հավաքի ընթացքում ասաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ 

«Հետևապես, հավաքական վերադարձին հասնելու ճանապարհներն այսօր շատ ավելի իրականանալի են, քան երբևէ։ Ավելին, Արցախ պետության ճանաչումը հիմա նույնպես սարերի հետևում թաքնված բան չէ։ Խնդիրը պետականորեն, դիվանագիտական ճանապարհներով ճիշտ ներկայացնելու մեջ է, եթե այդ հարցը ներկայացվում է շարժումների կամ ՀԿ-ների կողմից, բնականաբար, դա թույլ է և, բավականաչափ աջակցություն չի կարող ունենալ։ Եթե դա ճիշտ կազմակերպվի՝ հիմա դա առավել քան հնարավոր է»։ 

Հարցին, թե ինչու գեթ մեկ ՔՊ-ական օրվա խորհրդով շնորհավորական ուղերձ չի հղել՝ նա պատասխանեց, որ եթե ՔՊ-ականները Արցախի հարցում իրենց մոտեցումներով կարողանան հաջողել, ապա ասելու են, որ հատուկ քաղաքականություն են ունեցել։ «Բայց նրանց այսօրվա, երեկվա, վաղվա պահվածքը իրարից կարող են էապես տարբերվել, դրանց նպատակը մարդկան շփոթեցնել է։ Ուղեղ ունեցողը կարող է կաթված սանալ, եթե հետևի ու տրամաբանություն փնտրի Նիկոլի գործունեության մոև, դրանում տրամաբանություն չկա»։