ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանի անունը Եռաբլուրում չտալ, սրբավայր է ։
«Ինքը նպաստ ունի, որ այս վայրը մեծանա, փոսերն ավելանան, արտասուքը շատանա, հպարտությունը վերածվի ցավի, արի այսօր այդ մարդու անունը չտանք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը։
Դիտարկմաը, որ երեկ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ ջերմ հանդիպումից հետո բողոքում էր նրա հռետորաբանությունից՝ Աշոտյանը կոչ արեց Եռաբլուրում չտալ նաև Ալիևի անունը։