ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը:
Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ միասին, առկա կառավարիրները կովկասյան թաթարներին են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ:
Այսօր այն անարգված ու կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»»: