Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ես և ՀՀ կառավարությունը և ՀՀ որևէ մի կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ–անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ 1991թ.-ի Ալմաթայի հռչակագրի իմաստն այն է, որ Խորհրդային Հայաստանն իր ադիմինիստրատիվ տարածքով և սահմաններուվ դառնում է անկախ Հայաստան, իսկ Խորհրդային Ադրբեջանն իր ադիմինիստրատիվ խորհրդային սահմաններով՝ անկախ Ադրբեջան։ Այսինքն՝ 2022թ–ի հոկտեմբերի 6–ի Պրահայի պայմանավորվածության կետից մենք գնում ենք ինստիտուցիոնալացման ճանապարհով և այդ ճանապարհը շարունակելու ենք»,–ասաց նա` կրկին պնդելով, թե «խաղաղությունն անշրջելի է»։