Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը Կուսակցության Երիտասարդական կառույցի նախագահ է ընտրել Արման Անդրիասյանին, իսկ քարտուղար՝ Մելանյա Հարությունյանին։
Նոր Հաճնի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Աննա Մուրադյանի թեկնածությունը։
Քննարկվել են Կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպման աշխատանքներին առնչվող հարցեր։