Հայստանի Հանրապետությունն ունի 2 ոտք՝ Սյունիքն ու Արցախը։ Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Եթե մարդու մի ոտքը անդամահատված է նա միշտ մտածում է՝ ինչու ոտքս կորցրի, իսկ երբ երկրորդ ոտքին է կորցնելու վտանգ սպառնում, ինքը մոռանում է կորցրած ոտքի մասին և մտածում է այս մեկը պահպանելու մասին։ Սյունիքի շուրջ ծավալվեցին տարբեր խոսակցություններ՝ ներխուժման վտանգ, պատերազմի վտանգ և այլն, այնուհետև բերում են Սյունիքում ներդրումներ, այսինքն հույս տալու պրոցեսն է սկսվում, հույս է արթնացել, որ հաջորդ ոտքը կորցնելու վտանգ չկա, Արցախն էլ մոռացեք»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում.