ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով


ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով
Օգոստոս 26 16:53 2025

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։

Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում Բայրամովը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման մասին դիմումն արդեն իսկ տարածվել է ԵԱՀԿ անդամ երկրների շրջանում, և որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին: