Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա. Աբրահամյան


Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա. Աբրահամյան
Օգոստոս 26 14:38 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տպավորություն ունեմ, որ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա:

 

Մի 2 ամիս է անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել:

 

Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»: