Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ, ինչպես նախորդ նիստին, նույնպես ՛՛ցուցմունք՛՛ են տվել այսպես կոչված ՛՛տուժողները՛՛:
Ինչպես հաղորդվում է՝ հաջորդ կեղծ ՛՛դատավարությունը՛՛ տեղի կունենա օգոստոսի 28-ին։