Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողը կասկածի տակ դրեց պաշտանական թիմի կողմից ներկայացված փորձագետների կարծիք։
«Մենք հետազոտել ենք «Փորձագետի կարծիք» փաստաթղթերը, եկել եզրակացության, որ նրանք չեն հանդիսանում փորձագետներ։ Իսկ եթե, ըստ մեր վերլուծությունների, փորձագետ չեն հանդիսանում, նրանց ներկայացրած կարծիքը չի կարող համարվել փորձագետական կարծիք»,- ասաց հանրայն մեղադրողը։
Ինչ վերաբերում է Սրբազանի 2023 թ. հացրազրույցի տեսանյութին, դատախազը նշեց, որ սկավառակն ու նրանում պարունակող տեսանյութը առնչություն չունեն սույն գործով Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքի հետ, ընդհանրապես...
Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընդհատեց՝ նշելով. «Այն, որ առերևույթ առնչություն ունի, դատարանը դրա համար պահանջել է թղթերը։ Ինչո՞ւ դա չհետազոտի դատարանը»։
Պաշտպանները հակադարձեցին՝ նշելով, որ «փորձագետ լինել-չլինելը հաստիքով պայմանավորվել» մեկնաբանությունը չի բխում օրենքից, չի կարող փորձագետի հմտությունները պայմանավորված լինել ինչ-որ ՍՊԸ-ում ինչ-որ հաստիքի անունով։
Միքայել Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգյանն անդրադարձավ սկավառակին՝ նշելով, որ ինքը պնդում է՝ մեծ հաշվով նույն արարքն է։
«Համաձայն է մեղադրանքի կողմը, թե ոչ, մեր փաստարկը շատ օբյեկտիվ, ողջամիտ է։ Երբ մենք մեր հիմնավորումները կառուցենք ու դատարանը գտնի՝ հիմնավոր չեն, բայց հիմա մեզ չեն կարող դրանից զրկել»,- ասաց պաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։