Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին շնորհավորել է 60-ամյակի կապակցությամբ․
«Ձեր ապօրինի կալանքը Ձեզ չի դարձնում պակաս ազատ, քան նախկինում էիք, այլ մեկ անգամ ևս բացահայտում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ էությունը, մի երկիր, որի համար դուք այդքան շատ բան եք արել որպես գործարար և որպես ազգային բարերար», – նշել է Աբրահամյանը։
Նա վստահություն է հայտնել, որ գործարարի փորձն ու գիտելիքները պահանջված կմնան Հայաստանում, կվերականգնվի հարգանքն ու արժանապատվությունը, և Հայաստանը կդառնա անկախ և բարգավաճ ժողովրդավարական պետություն։
«Ձեզ և Ձեր բոլոր մերձավորներին մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ և վստահություն, որ բարին կհաղթի չարին», - նշել է Արա Աբրահամյանը՝ շնորհավորական ուղերձում։