Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև՝
Բարև որդիս, այսօր արդեն քո սեպտեմբերի մեկն է...
Լավ հիշիր, որ քո հայրենիքն ու քո հավատքը մեկն է,
Քո խաչը պահապան է քեզ, ինչպես որ քո ծնողը,
Անգին է հայրենիքիդ ամեն սանտիմետր հողը:
Ոսկի է քո հայոց լեզվի մեսրոպածնունդ տառը,
Պետք է արժեք ունենա խոսքիդ ամեն ասած բառը,
Հիշիր, որ պետք է լավ սովորես ազգիդ պատմությունը,
Որ քեզ չխաբի ղեկավարող թյուրիմացությունը...
Որդիս դու պետք է իմանաս, որ կյանքը բումերանգ է,
Որ ոչ թե սեւ է կամ սպիտակ, այլ վառ ու բազմերանգ է:
Հարգիր քո ուսուցիչներին, առույգ պահիր մտքերդ,
Գիտելիքով ամուր են կանգնելու հողին ոտքերդ…
Երբեք չներես անարդար ու անազնիվ պահվածքը,
Միշտ պետք է պարզ լինի հայի ճակատը ու հայացքը:
Սիրիր քո պետությունն ու հաղթանակներդ անգին,
Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին:










