Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սամվել Կարապետյանի ծնունդը։
«Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի’ կարող լինել աշխարհում 113-րդը:
Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի՛ կարող լինել խաղալիք ուրիշների ձեռքում:
Քանի անգամ են մարդիկ զարմացել քո սկսած ծրագրերից և քանի անգամ ենք համոզվել, որ քո միտքը նայում է ավելի հեռուն, քան մերը:
Ծնունդդ շնորհավոր, մարդ, ով փոխեց իր գյուղի կյանքը, իր քաղաքի կյանքը և կփոխի իր հայրենիքի կյանքը»,-գրել է նա: