Հայաստանի Հանրապետությունում այսպիսի անկայուն միջավայրում աշխատելը, այսպիսի անվտանգային պարամետրերից զուրկ միջավայրում աշխատելն արդեն իսկ հերոսություն է հարկատուների կողմից: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Կառավարության ղեկավարը մի հայտարարությամբ ամբողջ Ազգային ժողովին ստիպում է օրենսդրական փոփոխություն իրականացնել և բառիս բուն իմաստով կատարել ունեզրկում: Որ ոլորտը որ մենք փորձում ենք մտնել, այստեղ արդեն հարկատուն ունի խնդիր, մոտավորապես 150 հազար մարդ ՝ 13-15 տարեկան, ոչ մի տեղ չի սովորում, 15-19 տարեկանների 20 տոկոսը ոչ մի տեղ չի սովորում, 20-24 տարեկանների 70 տոկոսը ոչ մի տեղ չի սովորում,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.