Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. Հայտարարություն


Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. Հայտարարություն
Օգոստոս 16 16:03 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։

 

«Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման։

 

Հովվական խոսքը չի կարող հանցանք համարվել, այլապես մենք հայտնվում ենք այն իրականության մեջ, որտեղ քննադատելու իրավունքը ոչնչացվում է, իսկ կալանքը դառնում է սանձելու գործիք։ Երբ դատարանը վերածվում է քաղաքական կամքի սպասարկուի, այն կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը ժողովրդի աչքում։

 

Մենք հայտարարում ենք՝ այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու»,– ասվում է հայտարարության մեջ