Լևոն Արոնյանը դարձել է Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025-ի հաղթող


Լևոն Արոնյանը դարձել է Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025-ի հաղթող
Օգոստոս 16 08:56 2025

Հայ գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 40 հազար դոլար։ 

 

Արոնյանը հաղթանակն ապահովեց կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարի ավարտից 2 խաղափուլ առաջ: Վերջին տուրում Արոնյանը պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 24,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: